ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Գյումրու ողբերգության գործով կասկածյալը հայտնաբերված է

Գյումրու ողբերգության գործով կասկածյալը հայտնաբերված է
14.01.2015 | 12:49

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը «Ազատությանը» հայտնել է, որ ռուս սահմանապահները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող Վալերի Պերմյակովին: Ռուսական կողմը բանավոր տեղեկացրել է հայ իրավապահներին, որ հայտնաբերվածը Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող՝ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովն է: Կասկածյալին գտել են հայ - թուրքական սահմանի մոտ՝ Բայանդուր և Երազգաորս գյուղերի հատվածում։ Դատախազը տեղեկացրեց, որ Վալերի Պերմյակովը հիմա ռուսական կողմի մոտ է։
Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն ընդունել է իր կատարած հանցանքը: Ռուս զինվորականն ասել է, թե ռազմաբազան լքել է քաղաքում զբոսնելու պատրվակով և հայտնվել է Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը։
Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության գործով հիմնական կասկածյալ, ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում:
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունները քննարկել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության գործի մանրամասները: Երկուստեք ընդգծվել է, որ տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ,- տեղեկացնում է Հայաստանի դատախազությունը՝ շարունակելով.- Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության: Համանման արգելք է սահմանված նաև ՀՀ Սահմանադրության 30.1 հոդվածի դրույթներով, որի գործողության պայմաններում ՀՀ որևէ քաղաքացի երբևէ չի հանձնվել այլ պետության»:
«Քննությունը վարում են ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինները: Քննությունն իրականացվելու է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինների ակտիվ իրավական փոխգործակցությամբ: Հայկական կողմը հետևողական է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթարկվեն պատասխանատվության», - ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ